вторник, 22 июля 2014 г.

Fight club-ի, բանակի ու ընկերության մասին (ու տենց միշտ) ~

-Fight club- ն եմ նայել է վերջապես:
-Հա՞:
_ Ըհը, բա մեջից ինձ դուր եկած մտքերը ուղարկել էի քեզ, կարող էիր ֆայմել, Անդ:
-Հա, ես ֆայմից միշտ վատ եմ եղել, դե դու  գիտես, հետո ինչ որ մի կիսամյակ տրամաբանություն եմ անցել:
- Ըհը, ու ոչ մի անգամ, չես նստել դասին:
-Է, մեկա բան չէր փոխվելու:
-Էդ էլ կա:
-Դու միշտ իմ ասած կինոները չես նայում, զարմացա:
-Սուտ: Հենց մեկը Fight club-ը նայել եմ, բայց բացարձակ իմը չէր: Մարկուսը 100 անգամ ինձ պատմել էր էդ ֆիլմի մասին, էդ իր ու իր ինքի ամենասիրած ֆիլմն ա, Գաբը 100 անգամ ասել էր, որ Fight club -ի տղաները ծիտ են, ու դա ուտելու կինո ա, ու ես 100 անգամ նայել էի թրեյլերը ու էդքանով սահմանափակվել , իսկ, երբ դու ասեցիր, որ բանակում էդ քեզ ոգեշնչում ա, ես միանգամից որոշեցի նայել, որ համ քեզ հասկանամ, համ` էն ամենը ինչ կատարվում ա բանակում: Հա, ու ես դա նայել եմ տարեդարձիս գիշերը: Էն որ արդեն ժամը 2-ն ա, մարդիկ ինձ շնորհավորում են, իսկ ես դա  եմ նայում:  Իմ համար էդ գիշերը կամ օրը ոչ մի բանով չէր տարբերվում դրա նախորդից, կամ հաջորդից: Դու գիտես, որ տարեդարձս չեմ սիրում, բայց ավելի սյուռ չէր կարա լիներ: Էն որ սենց անկապ գրում եմ մերսի, կամ չեմ պատասխանում, որ չխանգարեն: Չեղած տարեդարձս Fight club-ով սկսվեց ու ավարտվեց Պիպոյանի համերգով, իսկ էն մնացածը կարևոր չէր, ու արդեն չեմ էլ հիշում:
-Վայ, ինչ հավես ա:
- Որ նայեցիի ու տենց մի քանի ժամից մարսեցի ֆիլմը, սկսեցի քեզ ու մնացած զինվորներին մի քիչ ավելի լավ հասկանալ, հիմա բանակը մի քիչ ավելի լավ եմ պատկերացնում: Դու հասկանում ես չէ՞, որ ես բառացի նմանությունը ու ֆիլմ-բանակ զուգահեռները նկատի չունեմ:
-Հա, ես հասկանում եմ, որ դու լրիվ հասկացել ես: Դուրդ եկա՞վ գոնե:
- Չեմ գրե՞լ էդ մասին:
-Չէ ոնց որ: Դեռ բոլորը չեմ կարդացել, մտածում եմ քիչ-քիչ կարդամ, կամաց-կամաց, որ շուտ չվերջանան:
-Վայ, աման: Էս էն քո'' մեռնեմ քեզ ''շարքից ա, էն որ զզվում եմ էդ արտահայտությունից, բայց մենակ սենց դեպքերում կարելի ա: Ես քեզ էլի կգրեմ, շատ- շատ, էնքան, որ հոգնես: Ճիշտ ա արդեն չգիտեմ, ոնց եմ քույրիկիդ գրելու, որ փոխանցեմ, բայց ինքը ոնց որ թե դեմ չի, ասում ա, որ մեր մոտ նախանձելի ընկերություն ա:
- Տենց էլ կա: Դու սենց 2 տարի կգրես, որովհետև ես չեմ հոգնի:
-Ես էլ գրելուց չեմ հոգնի: Մառլան դեմք էր:
-Ծիտ էր չէ՞:
-Չէ, ճիշտն ասած:
-Դե քո համար բնականաբար չէ:
-Դրթիի մեկը:
-Dirty minded I am:
-Ես հույս ունեի, որ բանակում տենց չես լինի:
-Մար, բանակում ամենը ավելի դրթի ա, քան դու կարող ես պատկերացնել, ու ես էլ ավելի դրթի մայնդիդ եմ : Նենց որ իզուր հույսեր մի փայփայի:
-Մյուս անգամ հաշվի կառնեմ:
-Նենց որ Մառլան ծիտ ա:
-Ախր սիրուն չի է ընդհանրապես:
-Մար, դու մինչև հիմա պետք ա հասկացած լինեիր, որ ծիտը ու սիրունը իրար հետ կապ չունեն:
- Ես էդ հարցերում չկամ:
-Հա, ընդհանրապես Fight club -ը քոնը չի:
-Դե հա, բայց  դու ինչի՞  ես տենց մտածում
-Դու չափից դուրս բարի ու փափուկ ես դրա համար:
-Էն որ գնում էին հոգեբանական միություններ, ինչ դոդ էին:
-Հա, բայց ասա, որ հավես էր:
-Հա, ես էլ ուզեցի մի տեսակ: Ես տենց հաճախ սեմինարների եմ գնում:
-Անվճար կոֆեի ու քաղցրի համա՞ր :
-Չէ, տանը չմնալու, հետո էլ հավես ա:
-Հա, բայց մեկա ոչ մեկի հետ չես շփվում:
- Դե էդ էլ ա հավես:
-Բա, որ էն գրկել- լացելու պահերը գան ի՞նչ ես անելու:
-Սեմինարներին տենց բաներ չկան ,Անդ, բոլորը գնում են տուն նոր սկսում են լացել:
-Իրար հետ կգնանք  տենց դեբիլ հոգեբանական ժողովների:
-Հա, արժի:Ես նախընտրում եմ նրանք, որտեղ հավաքվում են անբուժելի հիվանդ մարդիկ:
-Հա, կգնաս կասես, որ անբուժելի դեպրես ես:
-Դեբիլ: Էն պահը- Narrator: When people think you're dying, they really, really listen to you, instead of just...
Marla: ...instead of just waiting for their turn to speak? 

- Մար, հանգիստ, քո դեպրեսները սիրուն են, դու դրանցից չես մեռնի:
-Հա, ես էդ ամենը ավելի սյուռ եմ պատկերացնում:
-Քիչ մտածի էդ մասին: Կլինի՞: -Կաշխատեմ:
-Տենց կգրկենք իրար,կլացես:
-Չեմ լացի:
-Ես որ գրկեմ կլացես:
-Դե  դու էլ կլացես:
-Երկուսով-երկուսով: Կհիշես իրեն ու գնաաաց:
-Բա դու ու՞մ կհիշես: Համ էլ ես իրա պատճառով չեմ լացում:
-Հա, ճիշտ ա: Դե բայց նենց չի էլի որ պետք ա լացեիր իրա պատճառով, այ քեզ բան, էդ էլ ու պըռծ:
-Անդ, դու արդեն խոստովանել ես, որ սենց ուղղակի իմ նեռվերն ես ուտում:
-Խմած եմ եղել էդ ժամանակ:
-as always:
-Ձեզնից ի՞նչ կա:
-Ումի՞ց:
- Հա ,փաստորեն ոնց որ միշտ չկա:
-էն որ -ի վերջում ասում ա -You met me at a very strange time in my life. Տենց իրեն եմ հիշում:
- Սիրուն ա էդ վերջին կադրը:
-Շատ: Բա որ ասում ա -Marla's philosophy of life is that she might die at any moment. The tragedy, she said, was that she didn't. 
-Տես, Մառլային հավանել ես:
-Դու էլ:
-Իմը ուրիշ ա:
- Վերդադառնում ենք դրթիին:
-Թույն կինո ա, մերսի quote-երի համար
-Հեհ, ես էնքան ամելիություններ եմ մտածել քո համար: Մարկուսը ասում ա, թե քեզ էնքան լավ եմ նայելու, որ չուզես բանակից հետ գալ:Մարդիկ որ բանակից զանգ են տալիս ֆիլմեր չեն քննարկում չէ՞:
- Չէ , էստեղ վատ չի, բայց ես էդտեղ լիքը անելիքներ ունեմ: Մենք ուրիշ ենք:
-Հեհ, ու տենց միշտ աննոռմալ:
-Բա ոնց: Մի հատ էլ կինո ասեմ նայի
-Էն փղինը դեռ չեմ նայել:
-Էդ էլ կնայես, բայց էս մեկը ավելի լավն ա, լրիվ քոնն ա, էնքան սիրուն ա նկարած, կադրերը ցնդելու են, հաստատ դուրդ կգա, ուղղակի մի քիչ երկար ա:
-Հապա՞:
-Էլի եմ չէ ասել, որ Lars von Trier-ի ֆիլմերը նայես:
-Հա, հիշում եմ:
-Dancer in the Dark-ը նայի
-Կնայեմ:
-Անպայման:
-Հետո կգրեմ էդ մասին:
-Էդ պարտադիր չի, ոնց կուզես, բայց նայի անպայման: Ինձ թվում ա, դու կսիրես Lars von Trier-ին
-Տեսնենք, կպատմեմ քեզ, եթե սիրեմ:
-Չվախենաս:
-Չէ, չեմ վախենում, ինչի՞ց վախենամ, ես ուժեղ եմ:
-Դե ընդհանրապես ոչ մի բանից էլ մի վախեցի, բայց էս անգամ ֆիլմը նկատի ունեի:
- Կարողա՞ չնայեմ
-Չէ, բա ասում եմ չէ, որ չվախենաս, կնայես անպայման:
-Կնայեմ:
- Սպաս, ես հեսա մի քիչ հետո զանգ կտամ, լա՞վ, Մար, ապրես, որ նայել ես Fight club-ը. ինձ լավ զգացի դրանից:
-Ահա, մինչև մի քիչ հետոն գա ես արդեն նայած կլինեմ, ու մի 3-4 նամակ գրած կլինեմ քեզ, ու արդեն էս մեկը կքննարկենք: Բարի, Անդ:
-ու տենց միշտ, Մար,
-ու տենց միշտ:




суббота, 19 июля 2014 г.

պատահական մտքեր :)

եթե պատահականությունները չափից դուրս շատ են`
ոնց փողոցի կենտրոնում ծաղկած փոքրիկ երիցուկը,
կամ էն փաստը, թե ոնց ա մենակ մարդու մոտ մենակությունը մյուս մենակի հետ կիսելու ցանկություն առջանում,
քեզ մնում ա մտածելու ու հասկանալու փոխարեն որսալ պահը ու երջանիկ լինել`
քո եղածով ու ավելի շատ չեղածով,
ուղղակի երջանիկ լինել:
ու, եթե անգամ զգացածդ ոչ մեկի հետ չես կիսում, քո հետ չեն կիսում, քեզ չեն զգում ու քո հանդեպ չեն զգում, չգիտեն, կամ չեն ուզում իմանալ,
դու, քոնն ու ինքը հերիք են, որ չմտածես ամեն տեսակ միակոմանիությունների, դեպրեսների ու չսիրելու մասին,
որովհետև մի կողմ ունենալը դեռ չի նշանակում վերջ ու սահմաններ ունենալ,
ու էս ամենը ֆանտաստիկ ա, սյուռ, ցնդ ու չպատկերացնելու չափ սիրուն`








քո պես:

среда, 2 июля 2014 г.

Պայուսակ

Ինտերնյուս
Մենք Ենք-ի առաջին եթեր/ 7-րդ սերունդ/
Մեր սպիտակ պատշգամբի շագանակագույն աթոտին ինքնագրկվել-նստել  ու նայում եմ քամուն, որ հատկապես գիշերները կապտամանուշակագույն երանգ ա ստանում: Հայրիկը ուսապարկիս շղթան ա սարքում, նայում եմ ձեռքի մկանների շարժումներին, հետո,թե ինչպես ա պայուսակիս փոշին թափ տալիս, ու վախենում, որ ուր որ ա կասի, թե պատրաստ ա:  Մի վայրկյանում մազերս ծածկում են դեմքս ու մի քանի րոպե ոչինչ չեմ տեսնում, հետո շագանակագույն թելերս այս ու այն կողմ են քշվում, անտեսանելիության ու ոչինչ չտեսնելու հաճելի զգացողությունը էյֆորիայի պես անհետանում ա, ու ես նկատում եմ սև կտորե զանգվածը, որ քամուց ճոճվում ա հայրիկի ձեռքում: Մի տեսակ տխրում եմ, մտածում, որ, եթե ուսապարկս պատրաստ ա, ուրեմն մի 20-30 րոպե անցել ա, ուրեմն վաղվան ավելի քիչ ա մնացել, ուրեմն մյուս օրը ավելի շուտ ա գալու: Վերցնում եմ պայուսակն ու վազում սենյակ, նստում սովետական ժամանակներից չփոխված պարկետին, որ 40 տարիների ընթացքում մի լավ հալից ընկել ու գունաթափվել ա, սեղմվում ուսապարկիս ու սկսում անկանոն ճոճվել: Գրկում եմ պայուսակս, պայուսակս գրկում ա ինձ, գրկում ենք իրար ու սկսում հիշել:
  Սևուկս էնքան մեծ ա, որ բոլոր 5 շտեմարաններս  տեղավորվում էին, բայց ծայրում մի գիրք էի թաքուն խցկում, ու շտեմարաններս էդպես հավսար-զգաստ էլ մնում էին:
 Ավարտական դասարանում էի, որ գնեցի:  Մեր դասարանում տղաներ չկային, 18 աղջիկ էինք ու մեկը մեկից թիթիզ: Պայուսակս միշտ նորաձևությունից հետ էր մնում, իսկ այ ծանրությամբ բոլորի հախից գալիս էր:
 Որ էդ պայուսակով գնում էի Ինտերնյուս, երեխեքը գլխի էին ընկնում, որ իրենց կոնֆետներ եմ բերել` փոքրիկ արկղիկ ունեի, վրան էլ'' Ժուռնիկ'' էի մակագրել, քաղցրավենիքը մեջն էի լցնում. հիմա ոչ արկղի տեղը գիտեմ, ոչ էլ Ժուռնիկի:  Մարիամացել եմ մի տեսակ, երևի տենց էլ պետք ա լիներ, չգիտեմ: Հետո բաժանում էի բոլոր կոնֆետներս, մենքենքցիներով դրանից ուրախանում էինք ճիշտ էնքան, ինչքան եթերից հետո տրվող պիցցայից, ու չնայած էս ամենը շաբաթը 5-6 օր կանոնավոր բնույթ էր կրում ու մի տեսակ առօրյա էր դարձել, ամեն անգամ մի ուրիշ ձև էինք ուրախանում:
 Պայուսակիս աջ ու ձախ կողմերում ջրի գրպաններ  կային, էնտեղ միշտ կարելի էր Նեսթիի ալոե-ելակի շիշ գտնել, բոլորը մի տեսակ զարմանում էին, որ էդ դառը-քացր  համադրությունը ինձ դուր էր գալիս, ու ես պատրաստ էի Երևանի բոլոր խանութներում շրջել կանաչ թեյս գտնելու համար:
 Միշտ էնքան լիքն էր ու էնքան գրքառատ, որ աղբի տեղ չէր մնում, հետո էլ ես շատ ուշադիր էի պայուսակիս հանդեպ, հատկապես, որ քույիկիս պայուսակների աղբահավաքությամբ էլ էի ես զբաղվում, փնթի պայուսակն ինձ մի տեսակ պատիվ չէր բերի:
 Միշտ մտածում էի, որ վրան գունավոր կոճակներ կկարեմ, որ շատ սև չլինի, էդ գույնը չեմ սիրում, բայց մինչև հիմա էլ վրան ոչ մի կոճակ չկա. կամ, որովհետև կոճակներն էի ափսոսում, կամ էլ խուսափում էի փողոցում ուշադրություն գրավելուց, առանց դրա էլ ամենը կապույտ արյուն ունեցող մարդու պես են ինձ նայում:
 Ամենաներքևի գրպանում ինչքան ուզես մատիտ ու գրիչ կար, երեխաների համար միշտ գունավոր ներկեր էի վերցնում, բայց փոքր քույր կամ եղբայր չունեի, բարեկամների տուն էլ մինչև որոշում եմ գնալ մեծ մարդ են դառնում, ու էդպես գիշերները պստիկ մարդուկներ էի նկարում ու պահում նոթատետրիս մեջ:
Հատուկ դարակ ունեի օրագրիս համար: Մտածում էի, որ դրանից լավ առանձնասենյակ մտքերիս համար չեմ գտնի, հետո էլ էնտեղ մութ էր ու ապահով:
 Ուսապարկս որքան իմն էր էնքան էլ Անդոյինը: Մենք էնքան սյուռ  ընկերներ ենք, որ պայուսակներն էլ ենք կիսում: Ամեն անգամ բողոքում էր, թե տանը ինչ կա լցրել եմ մեջը: Որ բարևելու ժամանակ գրկում էինք իրար, ձեռքի հետ ''կշռում'' էր ու ամեն անգամ ինչ-որ նոր ու ավելի մեծ քաշ արձանագրում: Ծիծաղում էի, իսկ ինքը լուրջ-լուրջ ողնաշարի նոր հիվանդություններ էր ախտորոշում, ասում էր, որ ինձ ''Ֆայլա բազառում'' առանց հարցազրույցի ու փորձաշրջանի էլ կընդունեն, ու դեռ մի բան էլ պատվոգիր կտան` էս ծանրությունը քարշ տալու ու դեռ մի բան էլ ավելի ծանրացնելու համար: Ինքը իրեն սպորտաձևեր էր հնարում  ծանր պայուսակներով, իրեն, որ թողնեի Օլիմպիական խաղերում նոր մարզաձև ավելացնելու մասին էլ կմտածեր, բայց բանը դրան չհասավ: Որ նոր մարդկանց հետ էինք ծանոթանում,  իմ մասին պատմելուց անպայման խոսում էր պայուսակիս մասին, ռեկորդների մասին էր խոսում, սկսում էինք ծիծաղել, մարդիկ էլ լուրջ-լուրջ սպասում էին,թե, երբ ա հարմար առիթ ստեղծվելու, որ վերջապես գլուխներն ազատեն մեզանից:  Երազում էի մի պայուսակով ճամփորդության մասին: Ասում էի, որ հենց սա էլ հետս կվերցնեմ: Մտածում էինք երկուսով Թբիլիսի գնալու մասին: Ես համոզված եմ, որ մի օր անպայման կգնանք`առանց էն տղայի ու էն աղջկա, փթ, դախ ու սյուռ ընկերներով, ճանապարհին էլ ինչ ուզենք, ինչքան ուզենք կխոսենք, սրտներիս ուզածը կանենք, որովհետև ինքը միակ մարդն ա, ում ես իսկապես վստահում եմ, ում հետ ես եմ, ում մոտ կարող եմ չմտածել, ում հետ միշտ  ա ու միշտ տենց ա:
  Իմ ու Անդոյի պայուսակային արկածների մեջ ամենից շատ էն պահն էի սիրում, երբ ես իբր նեղանում էի, ու ինքը քաշում էր կախիչից, ու էդպես էնքան ա քաշել, որ մի քիչ էլ ու կպոկվի, բայց ես չեմ էլ մտածում կարելու մասին,  էդ նույնն ա, որ ինչ-որ  շատ տաք հիշողություններ կարես:  Քիթս տնկում էի ու վազում առաջ, կախիչից քաշում էր հետ էի ընկնում, ու տենց էնքան մինչև հասնեինք տեղ:
 Ինձ միշտ թվում էր, որ էդ պայուսակի մեջ ավելի շատ բան կա, քան էն իրերը, որ լցնում էի, ու ամեն անգամ երբ պայուսակս կիսում էի Անդոյի հետ, ինձ թվում էր, որ ինչ-որ նոր, տաք ու կարևոր բանով ա լցվել:
  Վերցնում եմ պայուսակս, ու ինձ թվում ա, որ հիմա ավելի ծանր ա, քան երբևէ: Մեջը մի ծրար ու նոթատետր եմ դնում:  Քամին մազերս անընդհատ հետ ա գցում, որ պայուսակս  լավ ձեռքիցս բաց չթողնեմ: Չեմ պատկերացնում վաղվա օրը, դրանից հետո սկսվող 2 տարին էլ չեմ պատկերացնում, բայց գիտեմ, որ ամենը լավ կլինի:  Երևի տխրության տենց տեսակ կամ որ լուսավոր ա ու տաք, երևի ես սրանից առաջ դա զգալու հնարավորություն ուղղակի չեմ ունեցել:
Վաղը դատարկ ու ավելի ծանր պայուսակով եմ տուն գալու:
Ու տենց միշտ, ընկեր, ու տենց միշտ: